Որպես իրավաբան և որպես Սահմանադրության հեղինակներից մեկը, ամաչում եմ ԱԺ-ում երեկ կատարվածի համար․ Հրայր Թովմասյան
Այն սահմանադրությունը, որի մշակման գործընթացին մասնակցել եմ, դրանով Սահմանադրական փոփոխությունները ենթակա են սահմանադրական վերահսկողության, իսկ Սահմանադրական դատարանը այդպիսի նախագիծ չի քննարկել, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը։
Նա հրաժարվեց գնահատականներ տալ՝ արդյոք առերևույթ հակասահմանադրական քայլ է կատարել Հայաստանի խորհրդարանական մեծամասնությունը։
Նշենք, որ ՀՀ ԱԺ-ի կողմի Սահամանդրության մփոջ կատարվող փոփոխությունները ըստ Սահմանադրության, առաջին ընթերցումից հետո ուղարկվում են ՍԴ եզրակացություն ստանալու համար։
Սակայն երեկ ԱԺ-ն որոշեց ՍԴ-ում կատարված փոփոխությունները չուղարկել ՍԴ՝ հայտարարելով, թե կա շահերի բախում, և Սահմանադրական դատարանը չի կարող իրեն առնչվող հարցի վերաբերյալ օբյեկտիվ որոշում կայացնել։ Արդյունքում Սահամանդրության փոփոխությունների նախագիծը ընդունվեց ձայների մեծամասնությամբ։
«Ընդամենը ֆիքսում եմ՝ Սահմանադրության մեջ գրված է, որ Սամաանդրության մեջ կատարվող փոփոխությունները պետք է ուղարկվեն ՍԴ։ Կա իրավունքի սկզբունք՝ առոչինչ իրավական ակտերին անձը իրավունք չունի դրան ենթարկվել», -հայտարարեց ՍԴ նախագահը։
Հարցին՝ այսինքն՝ ինքը շարունակելու է գալ Սահմանադրական դաարան և աշխատել որպես ՍԴ նախագա՞հ, Թովմասյանը արձագանքեց․
«Ձեր հարցերը երկու բնույթի են լինլու՝ իրավական և քաղաքական։ Իրավականներին կարող եմ պատսխանել, որոնք չեն վերաբերում Սահմանադրական դատարանի վերահսկողությանը կամ կարող են երբևէ ՍԴ քննության առարկա դառնալ։ Ինչ վերաբերւոմ է քղաքական գնահատակններին, ապա շատ մեծ զսպվածություն ցուցաբերելով պետք է ասեմ՝ ես որպես իրավաբան և որպես Սահմանադրության հեղինակներից մեկը, պարզապես ամոթի զգացողություն ունեմ»։


