շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Որպես ադիոզ ֆիգուր, իր տեղը լինեի, կգայի, կներկայանայի իրավապահներին․ Ալեն Սիմոնյանը՝ Միքայել Մինասյանի մասին

Որպես ադիոզ ֆիգուր, իր տեղը լինեի, կգայի, կներկայանայի իրավապահներին․ Ալեն Սիմոնյանը՝ Միքայել Մինասյանի մասին

Միքայել Մինասյանը թող զբաղվի իրեն վերագրվող քրեական գործերով և թող չհոգա 89 պատգամավորների մասին, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ արձագանքելով Մինասյանի հայտարարությանը, թե 89 պատգամավոր հաջորդ իշխանությունների օրոք պատժվելու է սահմանադրական կարգը տապալելու համար։

Նաև շարունակեց․ «Կարծում եմ՝ այն հեքիաթները, այն երազախաբությունը, որ պարոն Մինասյանը վերապրում է և հաճախ դրանք եթեր է բաց թողնում, մեկնաբանության կարիք չունեն։ Հասկանում եմ՝ մեդիադաշտի վրա որոշ ազդեցություն ունի, փորձում եք քննարկում ծավալել, բայց չի ստացվի։ Անհետաքրքիր է տարբեր ցնդաբանությունների հետ կապված մեկնաբանություն անելը։ Նա շարունակում է մնալ հետախուզության մեջ և որպես ադիոզ ֆիգուր, իր տեղը լինեի, կգայի, կներկայանայի իրավապահներին։ Բայց նա նման բան չի անի»։

Հարցին՝ արդյոք իշխանությունները մեղավորություն չունեն այն հարցում, որ Միքայել Մինասյանն իր խոհանոցում ինչ ուզում, ասում է, մեղադրանքներ ու որակումներ հասցնում իշխանություններին, Սիմոնյանը պատասխանեց․ «Մեզ մեկ է, քրեական գործով անցնող անձնավորություն է, չի կարող ամբողջ կյանքում լինել հետախուզման մեջ, խուսափել դրանից։ Ժամանակի հարց է»։

  • Կիսվել: