Որոշվել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման ազգային հանձնաժողովի և խաղաղության համաձայնագրի նախապատրաստման պատվիրակության կազմը. Ալիև
Այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի միջև, տեղեկացնում է minval.az-ը:
Նշվում է, որ Ալիևն ընդգծել է, որ Բրյուսելում կայացած հանդիպման արդյունքներով ադրբեջանական կողմը որոշել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման ազգային հանձնաժողովի և խաղաղության համաձայնագրի նախապատրաստման պատվիրակության կազմը։
Շառլ Միշելը հայտարարել է, որ շարունակելու է ջանքերը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման և Հարավային Կովկասի տարածաշրջանում կայուն խաղաղության ապահովման ուղղությամբ։