շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Որոշակի գործընթաց պետք է սկսել. փոխվարչապետը՝ սահմանազատման և սահմանագծման մասին

Որոշակի գործընթաց պետք է սկսել. փոխվարչապետը՝ սահմանազատման և սահմանագծման մասին

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման գործընթացը պետք է սկսել։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ անդրադառնալով ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի այն հայտարարությանը, որ Կապան-Գորիս ճանապարհին գրանցվող միջադեպերը հերթական անգամ հաստատում են հայ-ադրբեջանական սահմանին սահմանազատման և սահմանագծման աշխատանքները սկսելու անհրաժեշտությունը:

«Ես կարծում եմ՝ այդտեղ որոշակի գործընթաց պետք է սկսել»,-ասել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սեպտեմբերի 16-ին՝ ամենշաբաթյա հեռավար ճեպազրույցի ընթացքում, ասել էր, որ Սյունիքի Կապան-Գորիս միջպետական ճանապարհի խնդրահարույց հատվածներում տիրող իրավիճակը, այդ թվում՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հատվածներում ադրբեջանցիների կողմից իրանական բեռնատարները ստուգելը և վարորդներից գումար գանձելը հերթական անգամ հաստատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման աշխատանքները սկսելու անհրաժեշտությունը:

 

  • Կիսվել: