ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Որոշ հարցերի պատասխաններ բավարարել են, որոշ պատասխաններ կիսատ են մնացել. Մանուկյանը՝ ԱԳ նախարարի հետ հանդիպումից հետո

Որոշ հարցերի պատասխաններ բավարարել են, որոշ պատասխաններ կիսատ են մնացել. Մանուկյանը՝ ԱԳ նախարարի հետ հանդիպումից հետո

ԱԳ նախարարին մենք հայտնեցինք մեր մտահոգությունները, լսեցինք որոշ բացատրություններ դրա վերաբերյալ: Այս մասին այսօր ԱԳ նախարար Արա Այվազյանի հետ հանդիպումից հետո ասաց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:

Նա նշեց. ՛՛Ինչ վերաբերում է ավելի մանրամասներին, ապա մենք դեռ հանդիպում ունենք ԶՈւ գլխավոր շտաբի պետի հետ, այդ բոլոր հանդիպումներից հետո կամփոփենք եւ հայտարարություն կանենք՛՛:

Նշենք, որ Մանուկյանը, սակայն, չհստակեցրեց, թե երբ են հանդիպելու ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հետ:

Խոսելով այն մասին, թե այսօրվա հանդիպումն իրեն բավարարե՞ց, թե՞ ոչ՝ Մանուկյանն ասաց.՛՛Հարցերին մենք ստացել ենք պատասխաններ: Որոշ հարցերի պատասխաններ բավարարել են, որոշ պատասխաններ կիսատ են մնացել: Մենք մյուս հանդիպումից հետո ավելի մանրամասն կխոսենք դրա մասին՛՛:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղթելյանը և «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանը հանդիպել էին ԱԳ նախարարի հետ:

 

  • Կիսվել: