հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Որոշ գործընկերների կարող է դուր չգալ մեր շահերն առաջ տանելու ձգտումը. ԱԳՆ

Որոշ գործընկերների կարող է դուր չգալ մեր շահերն առաջ տանելու ձգտումը. ԱԳՆ

Ռուսաստանի եւ այլ երկրների հետ հարաբերություններում մենք առաջնորդվում ենք ՀՀ պետական շահերի առաջմղմամբ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում այսօր ասել է փոխարտգորնախարար Վահան Կոստանյանը։

Նա ավելացրել է, որ որոշ գործընկերների դա կարող է դուր չգալ, ոմանց էլ՝ դուր գալ։ «Բայց դա է մեր կողմնորոշիչը»,- նշել է փոխնախարարը։

Կոստանյանը հիշեցրել է, որ Հայաստանը հանձնել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման մասին համաձայնագրի ութերորդ խմբագրումը։ «Սպասում ենք Ադրբեջանի պատասխանին։ Նոր առաջարկներ ներկայացնելու խնդիրներ չկան։ Խնդիրն այն է, որպեսզի Ադրբեջանը փաստաթղթում արտացոլի ձեռք բերված պայմանավորվածությունները երեք սկզբունքների շրջանակում»,- ամփոփել է նա։

  • Կիսվել: