Որոշ եզրակացություններ փարատելու համար բացեցի հայտարարագրիս բնօրինակը. Փաշինյանը պատասխանել է ֆեյսբուքյան օգտատերերի հարցերին
Այսօր որոշեցի ժամանակ տրամադրել եւ վերջին գրառմանս տակ գրված մի քանի մեկնաբանությունների արձագանքել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Հարգելի օգտատերերից մեկը մի նյութ տեղադրեց, որը վերաբերվում է իմ եւ իմ ընտանիքի անդամների հայտարարագրերին: Այդ հրապարակման մեջ կա մի այսպիսի ձեւակերպում. «Ուշագրավ է, որ Փաշինյանի հայտարարագրի եկամուտների բաժնում 1 տողի տվյալներ ամբողջությամբ փակ են։ Այսինքն՝ ՀՀ վարչապետը ինչ-որ աղբյուրից ստացել է որոշակի եկամուտ, որի ծագումը և չափը գաղտնի են»։
Այս հրապարակումը, փաստորեն, որոշ օգտատերերի հիմք է տվել որոշ եզրակացություններ անել:
Այդ եզրակացությունները փարատելու համար բացեցի հայտարարագրիս բնօրինակը եւ գրեցի ստորեւ բերվող մեկնաբանությունը»,-նշել է նա՝ հրապարակելով լուսանկար:
Նշենք, որ այսօր Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան գրառման ներքո պատասխանել է օգտատերերի մեկնաբանություններին: Չակերտներում ներկայացնում ենք գրառումը, իսկ լուսանկարում՝ մեկնաբանությունները:
«Ապօրինի կերպով ձեռքբերած գույքի վերադարձը ոչ թե իրադարձություն է, այլ գործընթաց: Այդ գործընթացը սկսված է ու գնալու է մինչեւ վերջ: Առաջիկայում #հատիկառհատիկ հեշթեգով կներկայացնեմ արդեն իսկ պետությանը վերադարձված գույքերի ցանկը՝ հատիկ առ հատիկ. #հատիկառհատիկ1 Դատարանի վճռով Ծաղկաձոր համայնքում 24 հազար 993 քմ օտարված հողամասը (մոտարկված գինը 46 միլիոն դրամ) վերադարձվել է Հայաստանի Հանրապետությանը»: