երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Օրհասական վիճակում չենք. Պաշտպանության փոխնախարար

Օրհասական վիճակում չենք. Պաշտպանության փոխնախարար

Պետության կողմից ՊՆ-ին միջոցներ տրամադրում են, իսկ եթե գույքը Հայաստանի գույքն է եւ ՊՆ-ն գտնում է, որ տվյալ պարագայում այն ոչ մեկին պետք չէ, գործածության համար անարդյունավետ է, ի՞նչ անի: Այս մասին, այսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը՝ անդրադառնալով հարցին, թե նորմա՞լ է, որ ՊՆ-ն վաճառում է իր գույքը, այդ թվում զորամասեր:

«Օրինակ, մենք ՔԿՀ-ներ ունենք փակված, եթե դրանց գույքը վաճառվի, դրա մեջ որեւէ մեկը խնդիր տեսնելո՞ւ է: Դա Հայաստանի գույքն է, ոչ թե ՊՆ-ի»,-ասաց նա:

Հարցին, թե նախկինում նման նախադեպ եղե՞լ է, որ ՊՆ-ն վաճառի իր գույքը, փոխնախարարը պատասխանեց. «Կարծում եմ՝ նախկինում էլ նման բան եղել է: Ես էդպես հստակ չգիտեմ, բայց եթե հարցում անեք, միգուցե ձեզ պատասխանեն, որ եղած լինի»:

Դիտարկմանը, որ Հայաստանն օրհասական վիճակում է, ի՞նչ  արվում բանակն արդիականացնելու համար, նա պատասխանեց. «Այդպես տրագեդիկ մի ներկայացրեք, օրհասական վիճակում չենք: Ամեն ինչ արվում է, մեր բարեփոխումներն արդեն մեկնարկել են: Այն, ինչ արվում է, արվում է ուժեղ բանակ ունենալու համար: Արդյուքները կտեսնեք այն ժամանակ, երբ կուզեք տեսնել: Երբեմն մարդիկ կամ քաղաքական ուժեր կան, որ չեն ուզում տեսնել»:

Ինչ վերաբերում է սահմանների կահավորմանը, Արման Սարգսյանն ասաց. «Բնագծերի կահավարումը երկարատեւ պրոցես է: Գիտք, որ վերջին պատերազմի հետեւանքով սահմանի փոփոխություններ են տեղի ունեցել: Բնականաբար, նոր բնագծեր, նոր զբաղեցրած դիրքերը դրանք ժամանակ պահանջող պրոցեսներ են: Դուք տարիներ շարունակ ետսել եք, որ բնագծերը կառուցվել են, վերակառուցվել են, արդիականացվել են: 1,5 տարվա ընթացքում, եթե համեմատական տանենք, ահռելի աշխտանք է իրականացվել թե զինվորների սոցիալական, թե անվտանգային խնդիրները լ;ուծելու ուղղությամբ: Բնականաբար, արդարացի կլինի, եթե ինչ-որ տես տեսնեն, որ խնդիրներ կան: Խնդիրներ կարող են լինել»:

  • Կիսվել: