հինգշաբթի, մայիս 15
15 / 5 / 2025
Որևէ իրավունք չունենք քննադատելու Ռուսաստանին, որովհետև այլ տարբերակ չունենք. Սասուն Միքայելյան

Որևէ իրավունք չունենք քննադատելու Ռուսաստանին, որովհետև այլ տարբերակ չունենք. Սասուն Միքայելյան

Պատերազմի ժամանակ 3 անգամ հրադադար հայտարարվեց, Եվրոպան, Ռուսաստանը, ԱՄՆ-ն չկանգնեցրեցին պատերազմը: Եթե ուզենային՝ կանգներ, կկանգներ պատերազմը: Այս մասին խորհրդարանում ասաց Սասուն Միքայելյանը:
 
Նա նշեց, որ պետք չէ հիմա մեղադրել միմյանց, պետք է համախմբված առնել այս աղետի դեմը:
 
՛՛44-օրյա պատերազմի ժամանակ մեզ որոշակի չափով օգնել է միայն Ռուսաստանը: Այսօր մենք մեր աշխարհագրական դիրքից ելնելով որևէ իրավունք չունենք քննադատելու Ռուսաստանին, որովհետև այլ տարբերակ չունենք: Եկեք չբզբզենք ունքը դզելու փոխարեն աչքնն էլ հանենք՛՛,-ասաց պատգամավորը։
 
Նա հիշեցրեց, որ Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին, սակայն պետք չէ ձեռքները ծալած նստենք ու սպասենք: Ինչ վերաբերում է սահմանում տեղի ունեցածին, Միքայելյանն ասաց, որ ձյուն է եղել, ձմեռ է եղել, դիրքեր չեն դրվել, այնտեղ մարտական գործողություններ չեն եղել, ընդամենը եկել նստել են: Միքայելյանի խոսքերով, հիմա պետք է եռակողմ հանձնաժողով ստեղծվի՝ Հայատսան, Ռուսաստան, Ադրբեջան. ՛՛Ես չգիտեմ, թե ինչ քարտեզով են եկել, ասում են, որ իրենցն է՛՛:
 
 
 

  • Կիսվել: