երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Որևէ դե յուրե նշանակություն ունեցող քարտեզով Գորիս-Կապան ճանապարհի մի փոքր հատված Հայաստանի տարածքում չէ. Փաշինյան

Որևէ դե յուրե նշանակություն ունեցող քարտեզով Գորիս-Կապան ճանապարհի մի փոքր հատված Հայաստանի տարածքում չէ. Փաշինյան

Դեմարկացիան եւ դելիմիտացիան պրոցես է եւ Հայաստանը պետք է իր շահերը այդտեղ պաշտպանի: Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց. ՛՛Ընդհանրապես, ՀՀ ասելով՝ մենք պետք է հասկանանք ոչ թե մի ամորֆ բան, որը սահման չունի, պետք է հասկանանք շատ կոնկրետ տարածք: Սա է մեր ինքնիշխանությունը պաշտպանելու անկյունաքարային երաշխիքը:

Շատ է քննարկվում, որ Գորիս-Կապան ճանապարհն ամբողջությամբ չգիտեմ որ թվի քարտեզով Հայաստանի տարածքում է: Պետք է ասեմ, որ որեւէ դե յուրե նշանակություն ունեցող քարտեզով այդ ճանապարհի մի փոքր հատված Հայաստանի տարածքում չէ: Մենք այդ հայտարարությամբ հիմնավորում ենք, որ Ադրբեջանն ագրեսոր է: Այն մարդիկ, որոնք ասում են՝ այնքան էլ պարզ չի, թե որտեղով է անցնում սահմանը, նրանք ջուր են լցնում Ադրբեջանի ջրաղացին: Շատ լավ հայտնի է, թե որտեղ է սկսվում եւ որտեղ է ավարտվում Հայաստանը: Մենք ՀՀ ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը ճանաչում ենք այդ սահմաններում: Այդ սահմանը հատելու բերումով է, որ Ադրբեջանին համարում ենք ագրեսոր՛՛:

 

 

  • Կիսվել: