ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Որևէ բնակավայր թիրախում կամ ռիսկային գոտում չի հայտնվի. Արթուր Հովհաննիսյանը՝ հայելային հետքաշման մասին

Որևէ բնակավայր թիրախում կամ ռիսկային գոտում չի հայտնվի. Արթուր Հովհաննիսյանը՝ հայելային հետքաշման մասին

Որևէ բնակավայր թիրախում կամ ռիսկային գոտում չի հայտնվի։ Այս մասին լրագորղների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։

Անդրադառնալով Երասխում զորքերի հնարավոր հայելային հետքաշման հնարավոր վտանգներին՝ նա ասաց, որ պետք է արձանագրել, որ երբ օրինակ վարչապետը հնչեցնում  է արտահայտություններ մեր անվտանգային միջավայրի հետ կապված՝ դրանք հաշվարկված են և մենք առանց հաշվարկելու չենք կարող մեզ թույլ տալ զբաղվել անվտանգային խնդիրներով:

«Բնականաբար, ամեն ինչ հաշվարկված է՝ ելնելով ստեղծված հանգամանքներից: Ինչ վերաբերում է հայելային հետքաշման տարբերակներին՝ հնչում են կարծիքներ, որ որոշ բնակավայրեր կարող են հայտնվել թիրախում կամ խնդիրներ առաջանան բնակավայրերի հետ կապված, բայց մենք էլ մեր հերթին նշել ենք, որ հայելային հետաշման մեր առաջարակը ենթադրում է, թե որ ուղղությամբ և ինչ եղանակով է  այդ հետքաշումը տեղի ունենալու և որևէ բնակավայր թիրախում կամ ռիսկային գոտում չի կարող հայտնվել»:

Հարցին, թե արդյոք այս դեպքում մեր տարածքները չեն դառնում վիճարկելի՝ նա պատասխանեց, որ, բնականաբար, ՀՀ կառավարությունը չի կարող ՀՀ տարածքները դարձնել վիճարկելի:

  • Կիսվել: