շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Օրենքի ցավը տանեմ, օրենքը բոլորին է վերաբերում, ինձ մոտ ամեն ինչ պարզ է և բաց. Ծառուկյան

Օրենքի ցավը տանեմ, օրենքը բոլորին է վերաբերում, ինձ մոտ ամեն ինչ պարզ է և բաց. Ծառուկյան

Փաստաբանս բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացրել է դատախազությանը, բոլոր հիմնավորումները կտրվեն, որ ապօրինի ծագում ունեցող որեւէ տեսակի գույք չկա։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Ծնողներս խորը ծերության մեջ էլ աշխատում են, զբաղմունք ունեն։ Հայրս ամեն առավոտ, ժամը 7-ին տան դուռը բացում է, գնում է բերք ու բարիք ստեղծելու, մայրս էլ իր գործին է, որը տնօրինում է տարբեր ոլորտներ։ Մեր ընտանիքում աշխատում են բոլորը։ Ապօրինի հարստացումը ո՞րն է, եթե ես շատ աշխատատեղեր եմ ստեղծել մարդկանց համար, որ արտագաղթի ճանապարհից հետ են կանգնել, իրենց ընտանիքն են պահում։ Կամ գործարաններ կան, որոնք ես վերցրել եմ քանդված վիճակում, բայց ներդրումներ եմ արել միջազգային կանոններին համապատասխան։ Օրենքի ցավը տանեմ, օրենքը բոլորին է վերաբերում, ինձ մոտ ամեն ինչ պարզ է եւ բաց՛՛:

Ծառուկյանը հավելեց, որ ամենալուրջ խնդիրը Արցախում ստեղծված իրավիճակն է։

՛՛Ես չեմ ճանաչում որեւէ հայի, որն Արցախի հարցով մտահոգ չլինի, իմ շրջապատում չկան նման մարդիկ։ Ամեն օր կապի մեջ եմ Արցախի իմ գործընկերների հետ։ Պետք է ճնշումներ գործադրել միջազգային կառույցների վրա։ Որ նայում ես Արցախում գոյատեւելու խնդիր կա, պատերազմի վտանգ կա, ո՞նց կարող ես այլ բանի մասին մտածել՛՛,-ընդգծեց նա:

  • Կիսվել: