շաբաթ, հունիս 14
14 / 6 / 2025
Օնիկ Գասպարյանն իր պատասխանատվության ոլորտում նորմալ հաջողություններ չունենալով, սկսել է այլ հարցերով զբաղվել. Արմեն Գրիգորյան

Օնիկ Գասպարյանն իր պատասխանատվության ոլորտում նորմալ հաջողություններ չունենալով, սկսել է այլ հարցերով զբաղվել. Արմեն Գրիգորյան

Մենք հավելյալ պարզաբանումներ ենք տվել, թե ինչու է հրապարակվել տվյալ հատվածը, քանի որ մնացած հատվածներում Հայաստանին և անվտանգությանը վերաբերող հարցեր կան, որոնք, կարծում ենք, որ հրապարակելը նպատակահարմար չէ: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

Անդրադառնալով սեպտեմբերի 30-ին ԱԽ նիստի արձանագրության գաղտնազերծված հատվածների ձայնագրությանը, որի հետ կապված Օնիկ Գասպարյանը հայտարարել էր, թե ԱԽ նիստերի արձանագրություններն ամբողջական չեն արտահայտում զեկույցների բովանդակությունը, Գրիգորյանը նշեց․

«Մեզ նաև զարմացրել է, որ Օնիկ Գասպարյանը, լինելով Զինված ուժերի նախկին շտաբի պետ, նման պահանջ է ներկայացրել»,- ասաց նա։

Արմեն Գրիգորյանն ասաց, թե Օնիկ Գասպարյանը պատերազմից հետո կարևոր ներքաղաքական գործընթացների մեջ է ներգրավված եղել ու որևիցե անգամ պարզաբանումներ չի տվել․

«Նա իր զեկույցում նշել է, որ Ջաբրայիլի ուղղությամբ հաջողություններ ենք ունեցել ու թշնամին որևէ առաջընթաց չի ունեցել: Գասպարյանը սեպտեմբերի 30-ին լրիվ այլ բան է զեկուցել, իր պատասխանատվության ոլորտում նորմալ հաջողություններ չունենալու դեպքում սկսել է այլ հարցերով զբաղվել»:

  • Կիսվել: