ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ողջունում ենք հրադադարը, սակայն սկզբնական հակամարտությունը դրանով դեռ չի կարգավորվել. Գերմանիայի ԱԳՆ

Ողջունում ենք հրադադարը, սակայն սկզբնական հակամարտությունը դրանով դեռ չի կարգավորվել. Գերմանիայի ԱԳՆ

Մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական սխեման պետք է պատրաստ լինի ապագայի մարտահրավերներին: Այս մասին ասել է Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասը՝ Եվրոպայի խորհրդի նախարարական հանձնաժողովում նախագահության՝ Հունաստանից Գերմանիային փոխանցման առթիվ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Նշվում է, որ գերմանացի նախարարը հիշեցրել է նաև Լեռնային Ղարաբաղի իրավիճակի մասին: Մաասն ասել է. ՛՛Մենք ողջունում ենք հրադադարը, սակայն սկզբնական հակամարտությունը դրանով դեռ չի կարգավորվել: Այդ առնչությամբ կոչ եմ անում կողմերին աշխատել երկարաժամկետ քաղաքական լուծում գտնելու ուղղությամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում՛՛:

Նա նաև ԵԽ բոլոր անդամ երկրներին կոչ է արել ընդունել ՄԻԵԴ-ի կայացրած բոլոր որոշումները:

 

 

  • Կիսվել: