ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ողջունում ենք ՀՀ-ի և Ադրբեջանի ղեկավարների՝ Բրյուսելում նախատեսված հանդիպումը. ԱՄՆ Պետդեպարտամենտ

Ողջունում ենք ՀՀ-ի և Ադրբեջանի ղեկավարների՝ Բրյուսելում նախատեսված հանդիպումը. ԱՄՆ Պետդեպարտամենտ

ԱՄՆ Պետդեպարտամենտը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների՝ մայիսի 14-ին Բրյուսելում նախատեսված հանդիպումը: Այս մասին տեղեկանում ենք ԱՄՆ պետական քարտուղարության թվիթերյան գրառումից։

Պետքարտուղարության գրառման մեջ, մասնավորապես, ասվում է, որ  ՛՛սա կարևոր հնարավորություն է՝ զարգացնելու առաջընթացը Վաշինգտոնի բանակցություններից հետո՛՛:

Նշենք, որ Երևանն ու Բաքուն դեռ պաշտոնապես չեն հաստատել հանդիպման մասին լուրի իսկությունը:

Ավելի վաղ Financial Times-ը գրել էր, որ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարներն այս շաբաթավերջին կվերսկսեն ՛՛խաղաղության շուրջ բանակցությունները Բրյուսելում՛՛:

Նշվում է նաև, որ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը կիրակի կհյուրընկալի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

 

  • Կիսվել: