Ողջ ճշմարտությունը հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանն անդրադարձել է հայ-թուրքական հարաբերույթուններին։
«Հայ֊թուրքական հարաբերություններում առկա մի քանի ճշմարտություն֊կանոններ

Նախապայմաններ միշտ դրել է Թուրքիան։

Դեմ է եղել Թուրքիան, սահմանն արդեն 28 տարի փակել է Թուրքիան, Առևտրի համաշխարհային կազմակերպությունում Հայաստանի մասով վերապահում կատարել է Թուրքիան։

Դեմ է եղել Թուրքիան՝ խախտելով դեպի ծով ելք չունեցող պետության՝ միջազգային իրավունքով երաշխավորված, հարևան պետության տարածքով տարանցիկ հնարավորություն ունենալու իրավունքը։

Միջազգային իրավունքը կրկնակի խախտել է Թուրքիան՝ չճանաչելով իր իսկ կողմից կազմակերպված հայերի ցեղասպանությունը։

Ագրեսիա և միջազգային այլ հանցագործություններ Թուրքիան է կատարել Հայաստանի և հայերի դեմ՝ ակնհայտ սպառնալով ուժի կիրառմամբ և Արցախի ու Հայաստանի դեմ պատերազմում Ադրբեջան ուղարկելով կազմակերպված զինված ուժեր, վարձկաններ, ահաբեկիչներ և ռազմական տեխնիկա, ինչպես նաև գործնականում թուրքական դրոշների ներքո կատարելով պատերազմական հանցագործություններ։

Ինքներս ենք որոշում՝ որ պետությունից սպասենք թշնամական գործողություններ, որի նկատմամբ փոխենք ինչ֊որ վերաբերմունք, բայց դա անելուց առաջ մի քիչ մտածենք, թե մեզ որ պետությունն ինչպես է վերաբերում ...
Հ.Գ. Ձեռքի հետ էլ կարդացեք 1918֊1920թթ. հայ֊թուրքական հարաբերությունների արխիվները։ Սեփական անհեռատես ու տգետ քաղաքականութունից շատ բան կսովորեք»,- գրել է պատգամավորը։