չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Ոգևորված եմ Բաքվի և Երևանի միջև էական երկկողմ շփումներով. Կլաար

Ոգևորված եմ Բաքվի և Երևանի միջև էական երկկողմ շփումներով. Կլաար

Հարավային Կովկասում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն ավարտել է երկօրյա այցը Հայաստան: Այս առնչությամբ նա իր թվիթերյան էջում գրառում է արել, որը ներկայացնում ենք ստորև.

«Ավարտվեց երկու օրվա լավ հանդիպումները Հայաստանում։ Ընդգծվել է համապարփակ խաղաղ կարգավորման շարունակական աջակցության կարևորությունը։

Ոգևորված եմ Բաքվի և Երևանի միջև էական երկկողմ շփումներով և անհամբերությամբ սպասում եմ ընտրություններից հետո ադրբեջանական կողմի հետ փոխգործակցությունը լիովին վերսկսելու հնարավորությանը»:

  • Կիսվել: