կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Ոչ թե պայքարենք միմյանց դեմ ու ոչնչացնենք միմյանց, այլ մրցակցենք. Վիգեն Խաչատրյան

Ոչ թե պայքարենք միմյանց դեմ ու ոչնչացնենք միմյանց, այլ մրցակցենք. Վիգեն Խաչատրյան

Պատգամավոր Վիգեն Խաչատրյանը ԱԺ ամբիոնից խոսեց հայհոյանքը քրեականացնող հոդվածի կարևորության մասին:

Հիշեցնենք, որ «Հայաստան» խմբակցությունն այսօր նախագիծ էր ներկայացրել, որն առաջարկում է ուժը կորցրած ճանաչել հայհոյանքը քրեականացնող հոդվածը:

Քրեական օրենսգրքում ավելացված տողը, ըստ ընդդիմադիրների, վտանգում է ժողովրդավարությունը, ու այս կարգավորմամբ նպատակ է դրվել քրեաիրավական միջոցների գործադրման սպառնալիքով սահմանափակել ազատ խոսքը, հրապարակային քննադատությունը` հատկապես բարձրաստիճան պաշտոնյաների հասցեին:

«Ակնհայտ է, որ հենց այնպես չէ, որ այս օրենքը փոխվել է և քրեականացվել, որովհետև մարդիկ չափն անցել են: Իմ խորին համոզմամբ՝ օրենքն այն բանի համար չի ընդունվում, որ սկսենք մարդկանց պատժել: Այս օրենքը պետք է կրի կանխարգելիչ բնույթ, և մենք պիտի միասին աշխատենք այնպես, որ պատժելու կարիք չառաջանա, մի բան, որին մենք պատրաստ չենք»,- ասաց Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ միջանձնային հարաբերություններում պետք է փոխվի արմատացած մշակույթը:

«Ոչ թե պայքարենք միմյանց դեմ ու ոչնչացնենք միմյանց, այլ մրցակցենք: Մրցակցային այս մշակույթը երբ մտնի, չեն հայհոյի: Երբ մշակույթը գնում է դեպի ոչնչացումը, հայհոյելու են»,- ասաց Խաչատրյանը:

  • Կիսվել: