հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Ոչ միայն ադրբեջանցիները, այլև դուք չեք կարող տեսնել այն, ինչ արվում է. Փաշինյանը՝ ՀՀ սահմանների անվտանգության մասին

Ոչ միայն ադրբեջանցիները, այլև դուք չեք կարող տեսնել այն, ինչ արվում է. Փաշինյանը՝ ՀՀ սահմանների անվտանգության մասին

Շատ հաճախ, երբ մեր հանրային դիսկուրսը լսում եմ, հասկանում եմ, որ Ադրբեջանի հետախուզությունը շատ փող ծախսելու անհրաժեշտություն չունի՝ ԱԺ հատուկ նիստում՝ վարչապետի ընտրության ժամանակ նշեց վարչապետի պաշտոնակատար, վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը՝ պատգամավոր Թագուհի Թովմասյանի հարցին ի պատասխան անդրադառնալով ՀՀ սահմանների անվտանգությանը: 

«Մեկը կար՝ պատերազմից առաջ ասում էր՝ ես լինեմ Ալիևի տեղը, հիմա կհարձակվեմ: Հիմա էլ մենք ճշգրտում ենք ուղղությունները: Խնդրում եմ՝ հաջորդ անգամ միանգամից կոորդինատներով կամ քարտեզներով հրապարակել, ասել՝ ինչ ունենք, ինչ չունենք, ասել՝ այստեղ մինչև այս մասը մենք խրամատ չունենք, էստեղ մի քիչ ուժեղ ենք, չարժի հարձակվել, բայց ա՛յ էն մասը փոքր միջանցք կա... մենք հասկանո՞ւմ ենք՝ ի՛նչ ենք անում: 

Ես ձեզ հավաստիացնում եմ, որ ոչ միայն ադրբեջանցիները, այլև դուք չեք կարող տեսնել այն ամենը, ինչ արվում է, որովհետև դրա հսկայական մեծամասնությունն արվում է գաղտնի:

Այն առաջնագիծը, որը տեսանելի է, կանխատեսելի է, մատչելի է, վատ առաջնագիծ է, և, փառք Աստծո, ո՛չ դուք, ո՛չ էլ ադրբեջանցիները չեք կարող դա տեսնել, և ես ուրախ եմ դրա համար»,- նշեց Փաշինյանը:

  • Կիսվել: