երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Ոչ մի պաշտոն հավերժ չէ․ Թեւան Պողոսյանը՝ ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարի հրաժարականի մասին

Ոչ մի պաշտոն հավերժ չէ․ Թեւան Պողոսյանը՝ ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարի հրաժարականի մասին

Պետք է հասկանալ, որ ոչ մի պաշտոն հավերժ չէ։ Դա տվյալ մարդու ընտրությունն է եւ ղեկավարության որոշումը, եւ այստեղ մեկնաբանելու բան չկա։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ ղեկավար Թեւան Պողոսյանը։

Նա նշել է, որ հաճախակի են դարձել դեպքերը, երբ մարդու պաշտոնից ազատվելուց հետո սոցիալական ցանցերում ակտիվորեն քննարկվում է այդ թեման։

«Դրա համար հնարավոր քննարկումները սոցիալական ցանցերում հրաժարականի մասին կարող են հասարակությունում ավելի շատ պառակտման լրացուցիչ տարր բերել, քան դրական էֆեկտ՝ միասնության ապահովման տեսակետից»,- նշել է նա։

Այսօր Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը անսպասելի թողել է պաշտոնը։ Հրաժարականի պատճառների մասին նա առայժմ ոչինչ չի ասել։

 

  • Կիսվել: