երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ուկրաինայում ՀՀ դեսպանը Լվովի մարզպետին է ներկայացրել հայ համայնքի մեծածավալ հումանիտար աշխատանքը

Ուկրաինայում ՀՀ դեսպանը Լվովի մարզպետին է ներկայացրել հայ համայնքի մեծածավալ հումանիտար աշխատանքը

Այսօր՝ ապրիլի 27-ին, դեսպան Վլադիմիր Կարապետյանը հանդիպել է Լվովի մարզպետ Մաքսիմ Կոզիցկիի հետ։ 

Դեսպանը շնորհակալություն է հայտնել դեսպանությանը Լվովում հյուրընկալելու և ջերմ վերաբերմունքի համար։ Դեսպանը նաև իր կարեկցանքն ու համակրանքն է հայտնել տեղական իշխանություններին և Ուկրաինայի ողջ ժողովրդին, տեղեկացնում են Լվովի մարզպետարանից։   

Վ․ Կարապետյանը ներկայացրել է վերջին շրջանում Լվովի և ամբողջ Ուկրաինայի հայ համայնքի, մասնավորապես՝ Ուկրաինայի հայերի միության կատարած մեծածավալ հումանիտար աշխատանքը։   

Մարզպետ Կոզիցկին շնորհակալություն է հայտնել ջերմ խոսքերի համար և նշել, որ մշտապես զգում են Լվովի բազմադարյա պատմություն ունեցող հայ համայնքի օժանդակությունը, հատկապես այս՝ Ուկրաինայի համար դժվար օրերին։ 

Հանդիպմանը նաև ներկա էին դեսպանության երրորդ քարտուղար Հայկ Թորոսյանը, Լվովի Մայր Տաճարի հոգևոր հովիվ Տեր Կարապետը, Լվովում Հայաստանի պապտվավոր հյուպատոս Նորիկ Գևորգյանն ու Լվովի մարզի հայերի միության նախագահ Ավետիս Սարաջյանը։

  • Կիսվել: