երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ուկրաինայում ՀՀ դեսպանը, ՀԱԵ թեմի առաջնորդը և ՈՒՀՄ փոխնախագահը հանդիպել են Խարկովի և Պոլտավայի հայ համայնքների ներկայացուցիչների հետ

Ուկրաինայում ՀՀ դեսպանը, ՀԱԵ թեմի առաջնորդը և ՈՒՀՄ փոխնախագահը հանդիպել են Խարկովի և Պոլտավայի հայ համայնքների ներկայացուցիչների հետ

Ուկրաինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանը Հայ Առաքելական Եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանի ու Ուկրաինայի հայերի միության նախագահի տեղակալ Դավիթ Մկրտչյանի հետ հուլիսի 20-ին և 21-ին այցելել է Խարկովի և Պոլտավայի մարզեր:

Ուկրաինայում Հայաստանի դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջը տեղեկացնում է, որ Խարկովի Սուրբ Հարություն եկեղեցում համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը դեսպան Կարապետյանը ներկայացրել է Ուկրաինայում ռազմական գործողությունների սկսվելուց ի վեր դեսպանության գործունեությունը և Ուկրաինայում բնակվող ՀՀ քաղաքացիներին ցուցաբերված տարատեսակ ծառայությունների մատուցման ուղղությամբ արված ծավալուն աշխատանքը:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ դեսպանը միացել է Խարկով ժամանած պատվիրակության անդամների բարեմաղթանքներին՝ ուղղված քաղաքի հայությանը, վստահեցնելով, որ դեսպանությունը շարունակելու է, լիազորությունների սահմանում, աջակցել այն քաղաքացիներին, որոնք ունեն դրա կարիքը: Տեղում, հյուպատոսական բնույթի տարատեսակ խորհրդատվություններ տրամադրվեցին դրանց կարիքն ունեցող քաղաքացիներին։

ՀՀ դեսպանը Պոլտավայում ևս  պատվիրակության անդամների հետ հանդիպել է համայնքի ներկայացուցիչների հետ եւ ծաղիկներ դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի խաչքարի մոտ: Տեղի է ունեցել զրույց արդի հրատապ հարցերի շուրջ, դեսպանը ներկայացրել է դեսպանության գործունեությունը վերջին ամիսների ընթացքում:

  • Կիսվել: