կիրակի, հունիս 16
16 / 6 / 2024
Ոչ մի պարագայում չմտածեն, որ նորից ուսանողի հետ խոսելու են «երեսին թքելու» կամ «ջհանդամն ուղարկելու» լեզվով. Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներին

Ոչ մի պարագայում չմտածեն, որ նորից ուսանողի հետ խոսելու են «երեսին թքելու» կամ «ջհանդամն ուղարկելու» լեզվով. Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներին

Երբ Հայաստանի պատմության ամենաերիտասարդ տարիքում միլիոնատեր դարձած, համատեղության կարգով երկրորդ նախագահի որդին իր թիկնապահների ու ֆիթնեսի մարզիչների հետ փողոց է փակում: Այս մասին այսօր ԱԺ հայտարարությունների ժամանակ նշեց  ԱԺ ՔՊ խմբակցության  պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:

«Երբ «Ծովասար» ռեստորանային-հյուրանոցային համալիրի տեր՝ մեկ-մեկ էլ էս աթոռին նստող Իշխան Սաղաթելյանը, գեներալ Արթուր Վանեցյանը, գեներալ Սեյրան Օհանյանը գիշերները նստում ուսումնասիրում էին, հանում են 2018 թվականի վարչապետի՝ Նիկոլ Փաշինյանի ժամեր տևած ելույթների տեքստերը նստում, կարդում են, մեջից բառեր են անգիր անում, դուրս են գալիս ու Իշխան Սաղաթելյանն ասում է այս շարժումն անկասելի է, իհարկե շատ ավելի վատ տեմբրով, այնուամենայնիվ, երբ ամեն մի 100-150 հոգանոց ցույց ու երթ, ամենայն հարգանքով դրա բոլոր մասնակիցների նկատմամբ, երկու ռակուրսից տեսախցիկներով լայվ են տալիս, որպեսզի տպավորություն ստեղծվի, որ միաժամանակ երկու երթ ա»,- ասաց Ալեքսանյանն ու հավելեց, որ Հայաստանում մոտ 10-15 լրատվական ամենժամյա ռեժիմով «լայվ» լուսաբանում է ցույցերը:

Նրա խոսքով, միևնույն է, փողոցում, երբ լրագրողը հայտնում է, որ տեսեք վարորդներն ազդանշաններով ողջունում են ընդդիմադիրներին՝ վարորդն այնտեղից կանգնում ասում է՝ «Նիկոլ վարչապետ կամ Նիկոլ թագավոր», այս մարդկանց մնում է մի բան՝ անզորությունից ՀՀ այն քաղաքացիներին, որոնք վճարում են դահլիճի այս հատվածում (խմբ. ցույց է տալիս ԱԺ նիստերի դահլիճում ընդդիմադիրների հատվածը) այս պահին չգտնվող պատգամավորների աշխատավարձը, ասել որ այդ քաղաքացիները, ովքեր որ իրենց չեն միանում, պետք է «ջհանդամին» միանան:

«Էն ուսանողներին, որոնք ևս վճարում են դահլիճի այս հատվածում բացակա պատգամավորների աշխատավարձը, այդ ուսանողներին ասել կամ միացեք, կամ թքեք ձեր երեսին: Ես իհարկե, վստահ եմ, որ մեր քաղաքացիները պատրաստ են շատ երկար դիտել փողոցում տարբեր վազվզոցներ, ցատկոտումներ անող տարբեր ընդդիմադիր առաջնորդների: Հաճախ դա նաև նրանց զվարճացնում է, բայց ես, այնուամենայնիվ, կոչ եմ անում հատկապես ընդդիմադիր պատգամավորներին և շարժման առաջնորդներին՝ ոչ մի պարագայում չմտածել, թե իրենք երբևէ նորից ՀՀ քաղաքացու, ուսանողի հետ խոսելու են «երեսին թքելու» ու կամ «ջհանդամն ուղարկելու» լեզվով ու ես սա դեռ նուրբ եմ զգուշացնում»,- ասաց Ալեքսանյանը:

  • Կիսվել: