ուրբաթ, մայիս 16
16 / 5 / 2025
Ոչ մի բուհում այսօր դասադուլ չի եղել. Տարոն Չախոյան

Ոչ մի բուհում այսօր դասադուլ չի եղել. Տարոն Չախոյան

Կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է , որ ՛՛Հայաստան՛՛ դաշինքը տարածել է ՛՛հերթական կեղծ լուրը՛՛:

՛՛Եվ ոչ մի բուհում այսօր դասադուլ չի եղել, դասընթացների պրոցեսը բոլոր բուհերում բնականոն հունով ընթացել են և շարունակվում են։ Իսկ բուհերում ուսանողներն ուշացել են, քանի որ ինքնախաբեությամբ զբաղված ջհանդամադիմությունը փակել էր համալսարաններ տանող հանգույցները, ինչը մեկ ժամվա ընթացքում բարեհաջող վերացվել է։

Ջհանդամադիմության՝ հանրությանը մոլորեցնելու բոլոր ջանքերն ապարդյուն են, իսկ խաբելով՝ ոչնչի չեն հասնելու, քանզի արդեն իսկ տապալվել են՛՛,-գրել է Չախոյանը:։

Նշենք, որ ըստ ՛՛Հայաստան՛՛ դաշինքի՝ այսօր ԵՊՀ-ի ուսանողության ընդամենը 15 տոկոսն է մասնակցել դասերին: Մի շարք կուրսեր դասադոլ են հայտարարել:

Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտից մայրաքաղաքի կենտրոնական փողոցներում ՛՛Դիմադրություն՛՛ շարժումը անհնազանդության լայնամասշտաբ ակցիաներ է իրականացրել:

 

 

 

  • Կիսվել: