շաբաթ, հունիս 1
1 / 6 / 2024
«Ոչ մեկը չի կարող կասկածի տակ դնել կառավարության լեգիտիմությունը». Խանդանյան

«Ոչ մեկը չի կարող կասկածի տակ դնել կառավարության լեգիտիմությունը». Խանդանյան

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը հայտարարել է, թե Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանից հանդիպման առաջարկ չի եղել։

«Եթե ինձ եք հարցնում, եթե հանդիպման օրակարգն այն է, ինչ դուք եք հարցնում ինձ, ես չեմ հանդիպելու, որովհետև այդ թեմայով խոսելու բան չունեմ»,- ասել է նա լրագրողի հարցին ի պատասխան, թե արդյոք վարչապետի իմպիչմենտի թեմայով կհանդիպի «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ներկայացուցիչներին։

Նրա խոսքով, կառավարությունը լեգիտիմ է, և որևէ մեկը որևէ կերպ չի կարող կասկածի տակ դնել այդ լեգիտիմությունը։

  • Կիսվել: