ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ոչ մեկի նկատմամբ մենք վենդետա չենք արել, բայց ով ոնց կարողացել է, մեզ թիկունքից խփել է, դատավորները խփել են, պետական պաշտոնյաները խփել են. վարչապետ

Ոչ մեկի նկատմամբ մենք վենդետա չենք արել, բայց ով ոնց կարողացել է, մեզ թիկունքից խփել է, դատավորները խփել են, պետական պաշտոնյաները խփել են. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նախկին իշխանության կողմից իր իշխանությանն ուղղված մեղադրանքներին, թե «հող հանձնող են»:

Հանրապետության հրապարակում իր հրավիրած հավաքին Փաշինյանը նշեց, որ իրեն մեղադրում են հող հանձնելու մեջ, սակայն ընդամենը մի քանի օր առաջ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ասել է, որ ինքը համաձայնել էր 7 շրջանները հանձնել Ադրբեջանին:

«Բա որ դուք ամեն ինչ արդեն պայմանավորվել էիք կամ բանակցությունները տարել էիք այնտեղ, որ խոստովանում եք հրապարակային, որ ընդունել եք այդ պայմանները և համարում էիք, որ դա լավ լուծում է, ինչո՞ւ էիք մեզ մեղադրում հող հանձնելու մեջ: Բաց նամակներով հանդես գայիք, ասեիք՝ գնա, ստորագրի այդ թուղթը: Խոստովանեիք ժողովրդի առաջ, որ այդ կետին էիք հասցրել, որ պետք է ամեն ինչ հանձնեիք, մեզ էլ ասեիք՝ գնացեք, այդ թուղթը ստորագրեք: Մենք ասել ենք, որ մենք պատրաստվում ենք պաշտպանել մեր երկիրը, մեր արժանապատվությունը, մեր հայրենիքը, և մենք հենվել ենք մեր բանակի վրա, հավատացել ենք մեր բանակին և այսօր էլ ենք հավատում մեր բանակին»,-ասաց վարչապետը:

Վարչապետը նաև անկեղծացավ՝ պատերազմից հետո շատ է մտածել հրաժարական տալու մասին:

«Բայց ես ինքնակամ չէ, որ դարձել եմ ՀՀ վարչապետ, ժողովուրդն է որոշել, որ ես պետք է դառնամ ՀՀ վարչապետ և ժողովուրդը պետք է որոշի իմ հեռացման հարցը»,-ասաց Փաշինյանը:

Անդրադառնալով հնչող տեղեկություններին, թե ինքն ու իր ընտանիքը «պատրաստվում են փախչել Հայաստանից»՝ Փաշինյանը հերքեց դա և ասաց.

«Նույնիսկ եթե ամենադաժան վճիռը մեր նկատմամբ կայացնեք, դուք դրա իրավունքը ունեք, այնպես չէ, որ մենք չենք սխալվել»,-ասաց նա:

Նա հիշեցրեց՝  հեղափոխությունը անելիս՝ ասվել է, որ դա պետք է լինի սիրո և համերաշխություն, բոլորը պետք է շանս ունենան:

«Ոչ մեկի նկատմամբ մենք վենդետա չենք արել, բայց ով ոնց կարողացել է, մեզ թիկունքից խփել է, դատավորները խփել են, պետական պաշտոնյաները խփել են, ով որտեղ կարողացել է մեզ խփել է: Եվ պատերազմի ժամանակ էլ նրանք ամեն օր երազում էին մեր բոլորիս պարտությունը, որ նոյեմբերի 9-ին մտնեն շենք և ժողովրդի իշխանությունը վերցնեն իրենց ձեռքը: Մենք երազել ենք և ամեն ինչ արել ենք հաղթանակի համար, նրանք երազել են պարտության համար, որովհետև նրանք մտքում արդեն պարտվել էին, թղթի վրա արդեն պարտվել էին, դրա համար էլ մտնում էին զինվորների մեջ, ասում էին՝ այս հողերն արդեն ծախված են, պայմանավորված է, կռիվն անիմաստ է, փախեք»,-ասաց Փաշինյանը:

  • Կիսվել: