երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
«Ո՞վ են իրենք, որ մեկնաբանեմ». Անի Խաչատրյանը` ընդդիմության մասին

«Ո՞վ են իրենք, որ մեկնաբանեմ». Անի Խաչատրյանը` ընդդիմության մասին

Ես իրենց ոչ մի կերպ չեմ վերաբերվում, ո՞վ են իրենք, որ ես իրենց որեւէ քայլ մեկնաբանեմ: Այս մասին, այսօր Երեւանի քաղաքապետարանում լրագրողների հետ զրույցում նշեց ավագանու «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպես կմեկնաբանի ընդդիմադիր խմբակցությունների պահանջը, որ բոլոր հարցերը ավագանու նիստում պետք է զեկուցվող լինեն, հակառակ դեպքում կբոյկոտեն նիստը:

«Այո, պետք է լինեն չզեկուցվող հարցեր, որովհետեւ ավագանու նիստը ամիսը մեկ անգամ է, որտեղ բավականին ծավալուն հարցեր կան քննարկելու, ծավալուն օրակարգ է լինում եւ ֆիզիկապես ժամային գրաֆիկով հնարավոր չէ ամբողջ ծավալով քննարկել:  Հարցերը, որոնք գալիս են որպես չզեկուցվող, տեխնիկական հարցեր են: Բովանդակային հարցերը, որոնք ունեն քննարկման կարիք, ես ինքս կողմ եմ, որ քննարկվեն»,-ասաց նա:

Անդրադառնալով բոյկոտի սպառնալիքներին, Խաչատրյանն ասաց. «Այն մարդիկ, որոնք խոսում են բոյկոտի մասին, իրենք նախ պարտավոր են լինել հանձնաժողովի նիստերին, իսկ այդ խմբակցությունը նույնիսկ չունի անդամներ արդեն իսկ գրանցված հանձնաժողովներում: Օրենքով պարտադիր պայման է, որ ավագանու անդամը պետք է լինի որեւէ մշտական հանձնաժողովի անդամ: Իրենք պարտավոր ն կարդալ ավագանու կանոնադրությունը: Մարդիկ, որոնք արդեն գիտեն դա, պարտավոր չեն ամեն անգամ իրենց հետ սովորել»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ ընդդիմադիրները մարդիկ են, որոնց ձայն է տվել ընտրողը, «Հանրապետության» ղեկավարն արձագանքեց. «Ես քաղաքական առումով չեմ ճանաչում այդպիսի մարդիկ»:

  • Կիսվել: