Ո՞վ չէր ուզենա սեփական ոստիկանության քննչական վարչություն ունենար. վարչապետ
Երբ մենք գույք օտարելիս հավելյալ պայմաններ ենք դնում, անգամ հյուրանոց կառուցելու դեպքում, դա աճուրդի դրվող տարածքի կամ շինության պոտենցիալ գինը էականորեն նվազեցնում է: Այս մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, գրում է news.am-ը։
«Պետք է հասկանալ՝ պրոֆիլը չփոխելու պահանջը մեզ բերո՞ւմ է այն եկամուտները, որը նվազում է պրոֆֆիլի պայման դնելու պարագայում: Իսկ ինչո՞ւ հյուրանոց. Նման հարց է առաջանում: Ով ինչ ուզում է, թող կառուցի»,-ասաց նա:
Սրան արձագանքեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը. «Միշտ չէ, որ պրոֆիլի պահպանման պահանջի խնդիր կա: Օրինակ Մոսկովյան-1 հասցեն ոստիկանության քննչականն է եղել, դժվար թե այդտեղ մենք պրոֆիլի պահպանման խնդիր ունենայինք»:
Ապա Փաշինյանը կատակով հավելեց. «Ավելի շատ կարժենար այդ գույքը, ով չէր ուզենա ոստիկանության քննչական վարչություն ունենար սեփական»: