երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Ո՞ւմ է տրվում հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակ, և ո՞վ իրավունք ունի ստանալ հաշմանդամության նպաստ. ԱՍՀՆ

Ո՞ւմ է տրվում հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակ, և ո՞վ իրավունք ունի ստանալ հաշմանդամության նպաստ. ԱՍՀՆ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են, թե ո՞ւմ է տրվում հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակ, և ո՞վ իրավունք ունի ստանալ հաշմանդամության նպաստ:

Եթե քաղաքացին ունի հաշմանդամության խումբ և տվյալ տարիքային խմբի համար օրենքով պահանջվող աշխատանքային ստաժ (օրացուցային տարիներով), ապա կարող է դիմել հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակի նշանակման համար։

Այս դեպքում, հաշմանդամության աշխատանքային ստաժը հաշվարկվում է օրենքով սահմանված կարգով՝ ըստ քաղաքացու ունեցած աշխատանքային ստաժի։ Առաջին խմբի համար տրվում է հավելում՝ հիմնական կենսաթոշակի 40%-ի չափով, երկրորդ խմբի դեպքում՝ 20%-ի չափով։

Եթե քաղաքացին չունի համապատասխան աշխատանքային ստաժ և սահմանված է հաշմանդամության խումբ, ապա կարող է դիմել հաշմանդամության նպաստի նշանակման համար։
2021 թ․ հունվարի 1-ից հաշմանդամության նպաստի չափը կազմում է 26,500 դրամ։

  • Կիսվել: