չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
ՈՒկրաինայում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել

ՈՒկրաինայում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել

Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունը հայտարարություն է տարածել իև-Երևան չարտերային թռիչքի մասին՝ հրապարակելով ուղևորների ցուցակը։

«ՈՒղևորների ցուցակ.

Սիրելի հայրենակիցներ,

կից ձեր ուշադրությանն ենք ներկայացնում SkyUp ընկերության ապրիլի 28-ի ժ․ 15։00-ի Կիև-Երևան չարտերային թռիչքի ուղևորների ցուցակը։

Նախապես գրանցված անձանցից մի քանիսը տարբեր պատճառներով հրաժարվել են մեկնել։ Ինքնաթիռում կա ազատ 7 տեղ։

Խնդրում ենք ստուգել ձեր տվյալների առկայությունը ցուցակում, իսկ ովքեր չեն արձանագրվել, խնդրում ենք շտապ հաղորդագրություն ուղարկել դեսպանության FB էջին կամ զանգել մեզ թեժ գծով +380733737447»,- ասված է հայտարարության մեջ։

 

  • Կիսվել: