շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Նվիրումը` անմահություն...Կապիտան Մովսես Դավթյան

Նվիրումը` անմահություն...Կապիտան Մովսես Դավթյան

Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ հանուն հայրենիքի փրկության անմահացան բազմաթիվ քաջորդիներ: Նրանցից է 29-ամյա կապիտան Մովսես Դավթյանը:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում հերոսի կինը՝ Լուսինե Դավթյանը, առանձին հպարտությամբ է ներկայացրել ամուսնու անցած հերոսական ճանապարհը: Նրա խոսքով՝ Մ. Դավթյանը տարիներ շարունակ անձնվիրաբար ծառայել է հայրենիքին, և իր կյանքը չի խնայել նրա հարատևման համար:
 
«Ամուսինս ծնվել է Լոռու մարզի Ազնվաձոր գյուղում, 1991թվականին։ Ստացել է ռազմական կրթություն և ծառայության անցել Ստեփանակերտի «Ցոր» զորամասում։ Բնավորությամբ հավասարակշռված էր, կատակասեր, հրաշալի զրուցակից ու իդեալական կյանքի ընկեր: Երազում էր ունենալ 3 դուստր։ Ասում էր` կհպարտանա նրանցով»,- անկեղծանում է հերոսի կինը ու շեշտում` փայփայում է Մովսեսի ստացած պետական պարգևները։
May be an image of 1 հոգի, standing և military uniform-ը
 
«2007 թ. ՀՀԿ կողմից պարգևատրվել է պատվոգրով և արժեքավոր նվեր-ժամացույցով, Մարտական պատրաստության և զինվորական կարգապահության մեջ ակնառու առաջադիմության համար Աշոտ Նավասարդյանի անվան կրթաթոշակ էր ստանում: 2007թ արժանացել է «Союз 2007 Иссык – Куль» հուշամեդալի, 2012թվականին՝ «Հայոց բանակի 20-ամյակ» ՀՀ ՊՆ հոբելյանական մեդալի, 2014թ. ՌԴ ՊՆ մեդալի` Տանկային բիաթլոնի միջազգային առաջնությունում 2-րդ տեղ զբաղեցնելու համար, 2014-ին՝ «За укрепление боевого содружества» ՌԴ ՊՆ մեդալի, Մարշալ Բաղրամյանի անվան ՀՀ ՊՆ մեդալի: Նույն թվականին ավագ լեյտենանտի անունը, ազգանունը և հայրանունը գրանցվել է զորամասի պատվո գրքում: ԱՀ նախագահի և ՀՀ ՊՆ-ի կողմից արժանացել է դրամական պարգևների, 2015թ. ԽՍՀՄ հերոս Հունան Ավետիսյանի անվան ՀՀ ՊՆ մեդալակիր է դարձել: 2015թ-ին՝ «Ռուսաստանի հայերի միության 10 ամյակ» հոբելյանական մեդալ է ստացել, իսկ 2016թվականին՝ Լավագույն տանկային վաշտի հրամանատար ճանաչվելու համար դրամական պարգև: ԶՄ հրամանատարի կողմից ստացած բազմաթիվ պատվոգրեր ունի, խրախուսանքներ` ինչպես անմիջական, այնպես էլ ավագ հրամանատարության և հասարակական գործիչների կողմից: 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ մարտական կիրառման տարբեր շրջաններում իրականացրել է մարտական հերթապահություն ` ղեկավարելով մարտին մշտապես պատրաստ տանկային ստորաբաժանումը»,- ընդգծել է մեր զրուցակիցը:
 
Բնութագրությունը հասանալի չէ
 
Կապիտան Մովսես Դավթյանը զոհվել է հոկտեմբերի 10-ին, Հադրութի մատույցներում՝ մարտական գործողության ժամանակ։ Զոհվելուց երկու ամիս անց՝ դեկտեմբերի 5-ին, ծնվեց նրա՝ այդքան սպասված դուստրը՝ Եվան։ Հայրը չհասցրեց տեսնել դստեր ծնունդը:
 
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում ցուցաբերած խիզախության և արիության համար Արցախի Հանրապետության ՊԲ կապիտան Մովսես Սեյրանի Դավթյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով և «Արիության համար» մեդալով։
Բնութագրությունը հասանալի չէ
 
 

  • Կիսվել: