երեքշաբթի, հուլիս 2
2 / 7 / 2024
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում տեսակցել եմ Տավուշում իշխանության հրահրած սադրանքի հետևանքով կալանավորված 4 քաղաքացիների հետ. Աբրահամյան

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում տեսակցել եմ Տավուշում իշխանության հրահրած սադրանքի հետևանքով կալանավորված 4 քաղաքացիների հետ. Աբրահամյան

ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

««Նուբարաշեն» ՔԿՀ-ում տեսակցել եմ Տավուշում իշխանության հրահրած սադրանքի հետևանքով կալանավորված 4 քաղաքացիների հետ.

Իշխանությունն առաջին փուլում փորձում էր մեկուսացնել Տավուշում ակտիվ քաղաքացիական կեցվածք դրսևորող անձանց, հետագայում պայքարը Երևան տեղափոխվելուց հետո, դրանք նաև այլ դրսևորումներ ստացան:

Հայրենիքի պաշտպանության համար պայքարող, ազգային արժանապատվության համար կռիվ տվող ցանկացած հայ այս իշխանության համար թշնամի է և նա այս տիպի անձանց շարքից հանելու համար պատրաստ է ամենաանթույլատրելիին»։

  • Կիսվել: