երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Նստեք մի սեղանի շուրջ, եկեք ընդանուր հայտարարի՝ մենք բոլորս մի նավի մեջ ենք․ Իշխան Սաղաթելյան

Նստեք մի սեղանի շուրջ, եկեք ընդանուր հայտարարի՝ մենք բոլորս մի նավի մեջ ենք․ Իշխան Սաղաթելյան

Ինքը, իր կինը, իր թիմը ամեն օր համոզում են, որ մենք թույլ, անկարող, դասալիք ժողովուրդ ենք, բանակը դավաճանել է, ունենք 11 000 դասալիք, ընդ որում, այս թիվը ասել են Ալիևը և Աննա Հակոբյանը։ Այդ մասին Գեղարքունիքի մարզում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՅԴ Հայասատնի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

«Մենք պաշտոնապես հարցում ենք արել՝ ասելով քանի՞ դասալիք կա ու քանի՞ գործ կա, ամենաշատը 150 հոգու մասին էր խոսքը։ Սա նախ պարտությունը իրենց վրայից գցելու և ժողովրդին կոտրելու համար է արվում, իրենց նպատակը մեկն է՝ կոտրել ժողովրդին, որ թույլ, անկարող, դասալիք մարդիկ եք, իսկ առաջին պատերազմը պատահականության արդյունք էր։

Ինչո՞ւ են դա անում, երկիրը տանում են նոր կապիտուլացիայի, երբ ՀՀ քաղաքացին հարցնի, թե ի՞նչ եք անում, պատասխանեն, որ այլ տարբերակ չկար, դու պետք է նույնիսկ շնորհակալություն հայտնես, որ Երևանը չեմ տվել։ Հիմա ասում են Արարատից հրաժարվեք բավարարվեք Մասիս սարով, վաղը ասելու է բավարարվեք Արագածով կամ Երևանյան լճի հատվածներով։ Այսօրվա բոլոր գործողությունները գնում են մեկ նպատակով՝ ջարդել ժողովրդի դիմադրությունը, ջարդել բանակը, երկիրը տանել կապիտուլացիայի․ Սա փաստ է, այլ ոչ թե չափազանցություն։ Այս իրավիճակում ինչ պետք է անենք։ Պատերազմից հետո ակնհայտ էր, որ մեր արժանապատվությունը վերականգելու համար պետք է տեղի ունենա իշխանափոխություն, առանց դրա հնարավոր չէ այս ընթացքը կասեցնել։ Այս օրերին շատ է խոսվում, որ երկիրը պատերազմի մեջ է, դուք ընդդիմությունով իրար եք ուտում, յոլա չեք գնում, իրար եք քաշքշում, ասում եք թալանչի, դավաճան, նստեք մի սեղանի շուրջ, եկեք ընդանուր հայտարարի, մենք բոլորս մի նավի մեջ ենք»,- ասել է նա։

  • Կիսվել: