ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ցանկացած ոք, եթե ազնիվ, արդար պայքար սկսի գործող իշխանության դեմ, ամեն կերպ կսատարենք նրան․ Իշխան Սաղաթելյան

Ցանկացած ոք, եթե ազնիվ, արդար պայքար սկսի գործող իշխանության դեմ, ամեն կերպ կսատարենք նրան․ Իշխան Սաղաթելյան

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով կա նշանակված հանրահավաք, և մենք այստեղ ենք։ Այս մասին հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ, Դիմադրության շարժման կազմակերպիչներից Իշխան Սաղաթելյանը, ով ևս այսօր մասնակցում է Էդգար Ղազարյանի հրավիրած հանրահավաքին։

Իշխան Սաղաթելյանը հիշեցրեց՝ արդեն հայտարարել են, որ ցանկացած ոք, եթե ազնիվ, արդար պայքար սկսի գործող իշխանության դեմ, ամեն կերպ սատարելու են նրան։

«Հայաստան դաշինքի տարբեր պատգամավորներ հիմա այստեղ են, և մենք մեր վերաբերմունքը արտահայտել ենք»,- նշեց Իշխան Սաղաթելյանը։

  • Կիսվել: