կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Նիկոլ Փաշինյանի և Ալիևի ելույթների բովանդակության մեջ որևէ տարբերություն չկա. Սաղաթելյան

Նիկոլ Փաշինյանի և Ալիևի ելույթների բովանդակության մեջ որևէ տարբերություն չկա. Սաղաթելյան

Նիկոլ Փաշինյանի եւ Ալիեւի ելույթների բովանդակության մեջ որեւէ տարբերություն չկա: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:

՛՛Ալիեւն ասում է՝ ինչու է շրջափակման մեջ պահում մեր հայրենակիցներին, Փաշինյանն էլ հիմնավորում է Ալիեւին, ամբողջ ասուլիսը նվիրված է դրան՛՛,-նշեց նա՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա մամուլի ասուլիսին:

՛՛Ճիշտ է ասում՝ ընդդիմությունն է մեղավոր, որ ինքը մինչեւ հիմա վարչապետ է։ Ընդդիմությունը պատերազմից հետո արել է երեք փորձ, բայց վերջնական արդյունք չունենք։ Մենք շատ ակտիվ քննարկումների մեջ ենք, կան տարբեր շարժումներ, պետք է գտնենք ճանապարհը եւ ազատվենք այս չարիքի իշխանությունից։

Արցախցիների հասցեին նման սանձարձակ կերպով արտահայտվում է մեկ էլ Ադրբեջանի նախագահը։ Դժբախտությունն այն չէ, որ երկու երկիր ցանկանում են ոչնչացնել մեզ, դժբախտությունն այն է, որ այդ թշնամական երկրներին միացել է նաեւ Հայաստանը»՛՛,-նշեց Սաղաթելյանը:

  • Կիսվել: