շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Նպատակ ունենք Հայաստանի հետ մեր երկկողմ հարաբերությունները հասցնել նոր բարձունքների. Կոբախիձե

Նպատակ ունենք Հայաստանի հետ մեր երկկողմ հարաբերությունները հասցնել նոր բարձունքների. Կոբախիձե

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Հայաստան կատարած առաջին պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ հանդիպումից հետո իր թվիթերյան էջում գրառումէ  արել՝ նշելով, որ քննարկումները նվիրված են եղել հայ և վրաց ժողովուրդների միջև հարատև բարեկամության ամրապնդմանն ու ռազմավարական գործընկերության կարևոր դերի ընդգծմանը։ 

«Վերահաստատելով տարածաշրջանում խաղաղության և կայունության խթանման Վրաստանի հանձնառությունը՝ մենք նաև ուսումնասիրեցինք ընդլայնված համագործակցության ուղիները՝ նպատակ ունենալով մեր երկկողմ հարաբերությունները նոր բարձունքների հասցնել ու նպաստել փոխադարձ բարգավաճմանը»,- գրել է Կոբախիձեն։

 

 

  • Կիսվել: