հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Նորություն է՞ որ ԲՀԿ-ն ընտրակաշառքով է ընտրվել, չի կարելի ժողովրդի աչքին նայել ու սուտ խոսել․ Նիկոլ Փաշինյան

Նորություն է՞ որ ԲՀԿ-ն ընտրակաշառքով է ընտրվել, չի կարելի ժողովրդի աչքին նայել ու սուտ խոսել․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գնահատմամբ, «Բարգավաճ Հայաստանի»՝ ԱԺ նիստին չմասնակցելը և բոյկոտելը ինքնաոչնչացման պատճառով է։

«Քաղաքական ուժը, իմ գնահատմամբ, ինքնաոչնչացվել է, որովհետև այս ամբիոնից երբ լուրջ դեմքով հերքվում է մի բան, որ ՀՀ բոլոր քաղաքացիները գիտեն․․․Այսինքն՝ նորությո՞ւն է, որ ՀՀ-ում կան քաղաքական ուժեր, որ ընտրակաշառք են բաժանել և նորությո՞ւն է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ընտրակաշառքով է ընտրվել։ Նորությո՞ւն է դա։ Եվ երբ դու ամբիոնից կանգնում, հայտարարում ես՝ այդպես չէ, դա նշանակում է ինքնաոչնչացում։ Եվ այսօր նրանք այս տեղ չեն ոչ թե նրա համար, որ հետապնդվում են, այլ այսօր այստեղ չեն, որովհետև ինքնաոչնչացել են։ Որովհետև ժողովրդի աչքերի մեջ նայող ու սուտ խոսող ուժը ՀՀ-ում քաղաքական գործունեություն չի ծավալելու, չի կարելի ժողովրդին ձեռ առնել։ Եվ ասեմ՝ ովքեր ճշմարտությունից դուրս են խոսում, նրանք էլ չեն կարողանալու», - հայտարարեց Փաշինյանը։

Նրա խոսքով, Հայաստանի քաղաքական դաշտում հիմա լուրջ բարեփոխումներ են տեղի ունենում, ինչի արդյունքում նրանք ովքեր կուլիսներից մարիոնետների նման կառավարվել են չեն ունենալու տեղ։

«Հաջորդ խորհրդարանում տեղ են ունենալու միայն այնպիսի քաղաքական ուժեր, որոնք աներկբայորեն պաշտպանում են 2018 թվականի թավշյա, ոչ բռնի ժողովրդական հեղափոխության արժեքները։ Այսօր այդ ուժերից էլ կան, որ մեզ քննադատում են, ամենամեծ քննադատելու տեղը իրանք ունեն և ամենաշատը իրենց քննադատությունից ենք մենք նեղվում։ Չենք նեղանում, նեղվում ենք։ Ապագա իշխանությունը այն ուժերն են, որոնք ժողովրդին վերադարձրել են իշխանությունը, ես սա ասում եմ որպես ոչ թե վարչապետ, այլ որպես քաղաքացի», - հայտարարեց վարչապետը։

  • Կիսվել: