երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Նորմալ է, որ հացը տարբեր խանութներում տարբեր գնով է վաճառվում. Գեղամ Գևորգյան

Նորմալ է, որ հացը տարբեր խանութներում տարբեր գնով է վաճառվում. Գեղամ Գևորգյան

Նորմալ է, որ հացը տարբեր խանութներում տարբեր գնով է վաճառվում, այդպես էլ պետք է լինի: Այս մասին այսօր՝ ապրիլի 8-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը՝ անդրադառնալով հացի գնի կամայական բարձացումներին:

«Պատկերացնո՞ւմ եք՝ հաց արտադրող ընկերությունների քանակը Հայաստանում ինչքան շատ է: Որ ասում եք՝ հացը տարբեր խանութներում տարբեր գին է, բա հենց այդպես էլ պետք է լինի, հացը տարբեր խանութներում տարբեր գներով պետք է վաճառվի: Դա նորմալ է և հենց դա է տնտեսական մրցակցությունը, երբ տարբեր տնտեսվարողներ տարբեր գնով պրոդուկտ են առաջարկում: Դուք ուզում եք ամբողջ երկրում հացը մի գին լինի, ձավարը մի գին լինի, ձեթը մի գին լինի՞, օրինակ՝ վարսավիրանոցներում  մի տեղ մի գին է, մեկ այլ տեղ այլ գին, սա մրցակցություն է»,- ասաց ՏՄՊՊՀ նախագահը։

  • Կիսվել: