չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Նոր Սահմանադրության նախագիծ չկա, որտեղի՞ց են այն պնդումները, որ դա արվում է Ադրբեջանի պահանջով. Ռուբինյան (տեսանյութ)

Նոր Սահմանադրության նախագիծ չկա, որտեղի՞ց են այն պնդումները, որ դա արվում է Ադրբեջանի պահանջով. Ռուբինյան (տեսանյութ)

Նոր Սահմանադրության նախագիծ չկա, ոչ ոք դա չի տեսել։ Որտեղի՞ց են այն պնդումները, որ դա արվում է Ադրբեջանի պահանջով։ Այս մասին այսօր Հանրային ՀԸ-ի եթերում ասաց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Ես ամենայն պատասխանատվությամբ ասում եմ, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության ընդունումը ՀՀ-ի սուվերեն իրավունքն է, և միայն ՀՀ-ի ժողովուրդը կարող է որոշել Սահմանադրություն ընդունել-չընդունելը, ինչպիսի տեսքով ընդունել, հռչակագրի հղում թողել, թե հանել։

Այդ ամենը որոշում է ՀՀ-ի ժողովուրդը, և ՀՀ-ն է որոշելու, թե ինչպիսի պետություն է ինքն ուզում տեսնել, թե ինչպիսին պիտի լինի Հայաստանը մոտակա 20-30-50-100 տարում՛՛:

Մանրամասները՝ տեսանյութում.

  • Կիսվել: