կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Նման գրառումների հանդիպելիս՝ խնդրեք կոնտակտներ, փոխանցեք անձամբ ինձ կամ զանգահարեք 114 կամ 117․ Սոնա Մարտիրոսյան

Նման գրառումների հանդիպելիս՝ խնդրեք կոնտակտներ, փոխանցեք անձամբ ինձ կամ զանգահարեք 114 կամ 117․ Սոնա Մարտիրոսյան

Վերջին օրերին (հատկապես) շատ են հանդիպում գրառումներ էն մասին, որ ինչ-որ մարդիկ «ահազանգեր են ստանում», «տեղեկություններ ունեն», «մոտիկս ասել ա, որ «տասնյակ հազարավոր մարդիկ» դրսում են, ու սոված, «այդ թվում՝ տարեցներ, հղի կանայք և երեխաներ», որ պետությունը «մերժում է աջակցել մարդկանց»՝ ՀՀ-ում հաշվառում չունենալու պատճառով և այլն: Այս մասին գրում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի քարտողար Սոնա Մարտիրոսյանը։

«Ուզում եմ ասել, որ այս դեպքերի 98%-ի դեպքում, երբ հստակ կոնտակտ ես ուզում՝ կարծելով, որ այդ մարդիկ, գուցե, դուրս են մնացել մեր դեսադաշտից, չգիտես ինչ հրաշքով՝ խնդիրները լուծվում են միանգամից պետության միջամտության կարիքն այլևս չի լինում: Բայց մենք այդ «ահազանգերի» վրա լիքը շատ թանկ ժամանակ ենք ծախսում, որովհետև, որպես կանոն, դրանք ծանոթի-ծանոթի-ծանոթի միջոցով են արվում:

Բոլոր գործընկերներիս խնդրում եմ՝ նման գրառումների հանդիպելիս՝ խնդրեք կոնտակտներ, փոխանցեք անձամբ ինձ կամ զանգահարեք 114 կամ 117: Հարյուրավոր գործընկերներ՝ լրագրողներ, արդեն իսկ այդկերպ անում են, և չկա մեկը, ով կասի, որ հարցը չի լուծվել»,- ասվում է նրա գառման մեջ։

 

  • Կիսվել: