երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Նման այցեր պետք է շատ լինեն, Արցախի ձայնը պետք է լսելի լինի արտերկում․ Արցախի նախկին արտգործ նախարարը ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակության Ֆրանսիա այցի մասին

Նման այցեր պետք է շատ լինեն, Արցախի ձայնը պետք է լսելի լինի արտերկում․ Արցախի նախկին արտգործ նախարարը ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակության Ֆրանսիա այցի մասին

Արցախի ԱԳ նախկին նախարար Կարեն Միրզոյանը ողջունում է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի այցը Ֆրանսիա: «Այն փաստը, որ նա այսօր Փարիզում է եւ կարող է անմիջապես արցախահայության ներկայացուցչական ձայնը հասանելի դարձնել Եվրոպայում, իմ գնահատմամբ, շատ կարևոր է։ Այդպիսի այցեր պետք է ավելի շատ լինեն: Արցախը պետք է լսելի լինի արտաքին աշխարհի ուշադրության կենտրոնում:

Ժամանակն է հասկանալ, որ Արցախն ունի բազմաթիվ բարեկամներ աշխարհի տարբեր ծայրերում։ Պետք է միավորել այդ մարդկանց, քայլեր ձեռնարկել, որ նրանց ձայնն ավելի լսելի լինի: Ի վերջո, սա ոչ միայն ռազմական ռեսուրսի, տնտեսական ռեսուրսի պայքար է, այլ նաեւ պայքար է միջազգային հանրության համար։ Մեր տեսակետը պետք է լսելի լինի, քանի դեռ մեզ չեն լսում, մենք չկանք»,- նշել է նախկին ԱԳ նախարարը:

Նշենք, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորած պատբիրակությունը այս օրերին գտնվում է Ֆրանսիայում։ Այցի շրջանակներում Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը արդեն հանդիպել է Եվրախորհրդարանի Ֆրանսիայի պատվիրակության անդամների, Մարսելի քաղաքապետ Բենուա Փայանի, Սենատի, Ազգային Ժողովի անդամների, հայ համայնքի ներկայացուցիչների, Փարիզի քաղաքապետ Էն Իդալգոյի, Իլ դե Ֆրանս շրջանի ղեկավար Վալերի Պեկրեսի, ինչպես նաև Բուշ դյու Ռոն և Պրովանս-Ալպեր-Կոտ դ'Ազուրի տարածաշրջանային խորհուրդների անդամների հետ։ Նա նաև հանդես է եկել ծավալուն ասուլիսով ֆրանսիական առաջատար ԶԼՄ-երի առջև, ինչպես նաև առանձին հարցազրույցներ տվել։

  • Կիսվել: