շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Նիկոլն ուզում է իր թիմին հույս տալ, որովհետեւ հասկանում է՝ հենց թիմը վտանգն ամբողջությամբ զգաց, առաջինն իրեն է լքելու. Սաղաթելյան

Նիկոլն ուզում է իր թիմին հույս տալ, որովհետեւ հասկանում է՝ հենց թիմը վտանգն ամբողջությամբ զգաց, առաջինն իրեն է լքելու. Սաղաթելյան

Իշխանություններն իրենց ծրագիրն ավարտին չեն հասցնելու, մենք շարունակելու ենք ասել՝ դավաճան եւ սրիկա, ու դա ունենալու է իր հետեւանքը։ Այս մասին այսօր Գարեգին Նժդեհի հրապարակում ՛՛Դիմադրություն՛՛ շարժման հանրահավաքի ժամանակ ասաց ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը։

Նա, մասնավորապես, ասաց. ՛՛Ոստիկանական պատնեշների թիկունքում հավաքվել էին Ազգային ժողովում, իրար ծափ էին տալիս, հույս էին տալիս, մի քիչ էլ դուխ էին տալիս, թե ամեն ինչ իրենց համար լավ է լինելու, ասում էին՝ ընդդիմությունը քաղաքական օրակարգ չունի, եւ ինչքան էլ մեզ ասեն դավաճան, սրիկա, մեկ է, մենք գնալու ենք խաղաղության հետեւից եւ մեր ծրագիրը հասցնելու ենք ավարտին։

Ժողովուրդ ջան, իրենք իրենց ծրագիրն ավարտին չեն հասցնելու, մենք շարունակելու ենք ասել՝ դավաճան եւ սրիկա, ու դա ունենալու է իր հետեւանքը, դա հենց նենց չենք ասում, դա ասում ենք, որպեսզի մեր այն քաղաքացիները, որոնք դեռ համոզված չեն, որ դրանք դավաճան են ու երկիրը տանում են ոչ թե խաղաղության, այլ հայրենազրկման, պետք է դուրս գան փողոց, միանան մեզ, որպեսզի օր առաջ սրանց հեռացնենք։

Նիկոլն ուզում է իր թիմին հույս տալ, որովհետեւ հասկանում է, որ այդ թիմը հենց վտանգն ամբողջությամբ զգաց, առաջինն իրեն է լքելու, այդ դավաճանը մնալու է ընդամենը մի քանի դավաճանների հետ՛՛։

Սաղաթելյանն անդրադարձավ նաեւ իշխանության ներկայացուցիչների այն հայտարարություններին, թե մայրաքաղաքում ամեն ինչ հանգիստ է: Այս առնչությամբ նա ասաց. ՛՛Այսօր դուք ապացուցել եք՝ երկրում ինչ իրավիճակ է։ Նա ասում է՝ ժողովրդի թիկունքում ոչինչ չի անելու, դա ասում է այն մարդը, որը 4 տարի ժողովրդի թիկունքում բանակցեց, բանակցությունները տարավ ձախողման, արդյունքում բերեց պատերազմ, 44 օր խաբեց, ասաց՝ հաղթում ենք, ժողովրդի թիկունքում բանավոր պայմանավորվածությամբ Սյունիքում եւ Արցախում զիջեց նոր տարածքներ, հիմա էլ երկիրը հանձնելու շուրջ է բանակցում, այդքանից հետո այդ խրոնիկ սուտասանն ասում է՝ ես ժողովրդի թիկունքում բան չեմ անելու՛՛։

Նշենք, որ այս պահին շարժման մասնակիցները Գարեգին Նժդեհի հրապարակից երթով շարժվում են դեպի Ֆրանսիայի հրապարակ։

 

  • Կիսվել: