շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Նիկոլականներն ասում են, որ ես քոչարյանական եմ, քոչարյանականներն ասում են՝ նիկոլական եմ. Մարության

Նիկոլականներն ասում են, որ ես քոչարյանական եմ, քոչարյանականներն ասում են՝ նիկոլական եմ. Մարության

Նիկոլականներն ասում են, որ ես քոչարյանական եմ, քոչարյանականներն ասում են, որ ես նիկոլական եմ։ Այս մասին «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիսի» ժամանակ ասաց «Ազգային առաջընթաց» կուսակցության քաղաքապետի թեկնածու, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը՝ անդրադառնալով մասին մամուլում շրջանառվող տարատեսակ լուրերին:

«Ինչ վերաբերում է տարատեսակ լուրերին, ինչպես օրինակ՝ «ռուսական պրոյեկտ» լինել, սատարել «Ապրելու երկրին»՝ կոալիցիա կազմել հետագայում, Հայկ Մարությանն ասաց. - «Իշխանական մեդիան ու հարակից ֆեյք էջերը ապատեղեկատվություն են տարածում, որ ես ռուսական պրոյեկտ եմ, ընդդիմության ֆեյք էջերն ասում են, որ ես ամերիկյան պրոյեկտ եմ։ Ժողովրդի լեզվով ասեմ՝ նիկոլականներն ասում են, որ ես քոչարյանական եմ, քոչարյանականներն ասում են, որ ես նիկոլական եմ։

Ցավում եմ, որ այսպիսի ապատեղեկատվություն է տարածում, մասնավորապես մեր գումարներով այդ մարդիկ նստած են պետական շենքերում և կեղծ տեղեկութուններ են տարածում»,-ասաց նա:

Հարցին, թե քանի տոկոս հավաքելու հույս ունի ընտրություններում, քաղաքապետի թեկնածուն պատասխանեց. «Գուշակություններ չեմ սիրում անել, մենք հույս ունենք, որ ժողովուրդը կտա մեզ այն քվեն, որ կկարողանանք կազմել քաղաքային իշխանություն»։

Մանրամասները՝ տեսանյութում.

  • Կիսվել: