երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Նիկոլ Փաշինյանը Սիմիդյանին գործուղում է Կանադա, Ավանեսյանին՝ Պորտուգալիա

Նիկոլ Փաշինյանը Սիմիդյանին գործուղում է Կանադա, Ավանեսյանին՝ Պորտուգալիա

Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը կգործուղվի Կանադա, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ Պորտուգալիա։ Համապատասխան որոշումները ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Անահիտ Ավանեսյանը Պորտուգալիայում կգտնվի սեպտեմբերի 4-7-ը՝ «Եվրոպական տարածաշրջանում առողջապահական համակարգերի ապագան թվային դարաշրջանում» խորագրով ԱՀԿ երկրորդ գիտաժողովին մասնակցելու նպատակով:

Հակոբ Սիմիդյանը Կանադա կգործուղվի օգոստոսի 21-28-ը։ Նա մասնակցելու է Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի յոթերորդ ասամբլեային եւ հարակից հանդիպումներին՝ ներառյալ նախարարական նիստերին։

 

  • Կիսվել: