կիրակի, հոկտեմբեր 18
18 / 10 / 2026
Նիկոլ Փաշինյանը փոխվարչապետ և նախարարներ նշանակելու առաջարկությամբ դիմել է Արմեն Սարգսյանին

Նիկոլ Փաշինյանը փոխվարչապետ և նախարարներ նշանակելու առաջարկությամբ դիմել է Արմեն Սարգսյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ՀՀ նախագահին առաջարկել է Մհեր Գրիգորյանին նշանակել փոխվարչապետի պաշտոնում։

ՀՀ նախագահի հասարակայնության հետ կապերի բաժնից  տեղեկացնում են, որ  Փաշինյանն առաջարկել է Առողջապահության նախարար նշանակել Անահիտ Ավանեսյանին, Արտակարգ իրավիճակների նախարար՝ Անդրանիկ Փիլոյանին, ԿԳՄՍ նախարարի պաշտոնում վերանշանակել  Վահրամ Դումանյանին, իսկ Էկոնոմիկայի նախարարի պաշտոնում՝ Վահան Քերոբյանին։

Ֆինանսների նախարարի պաշտոնում կնշանակվի Տիգրան Խաչատրյանը։

  • Կիսվել: