ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Օնիկ Գասպարյանը պատերազմի առաջին օրերին չի ասել պատերազմը կանգնեցնելու անհրաժեշտության մասին. Փաշինյան

Օնիկ Գասպարյանը պատերազմի առաջին օրերին չի ասել պատերազմը կանգնեցնելու անհրաժեշտության մասին. Փաշինյան

Օնիկ Գասպարյանը պատերազմի առաջին օրերին չի ասել պատերազմը կանգնեցնելու անհրաժեշտության մասին։ Այս մասին այսօր ԱԺ նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

"Նոյեմբերի 17-ին՝ այն ժամանակ դեռ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը հայտարարել է, որ պատերազմի 4-րդ օրը ներկայացրել է մեր կորուստներն ու ԶՈւ գնահատականը՝ նշելով, որ 2-3 օրվա ընթացքում պետք է միջոցներ ձեռնարկել պատերազմը կանգնեցնելու համար: Ուզում եմ պատասխանատու հայտարարել, որ նրա հայտարարության այդ կետն իրականության հետ որևէ աղերս ու առնչություն չունի: Նա նման բան չի ասել, ինչն արձանագրված է պաշտոնապես, այդ թվում՝ ձայնագրությամբ

Խոսքը սեպտեմբերի 30-ին ԱԺ նիստի մասին է:

Նա ասել է, որ հակառակորդը որևէ առաջխաղացում չի ունեցել, բանակը կատարում է իր առջև դրված խնդիրն ու մինչև վերջ կկատարի",- հայտարարեց Փաշինյանը։

Փաշինյանը նշեց, որ Գասպարյանը սեպտեմբերի 30-ին նման բան չէր էլ կարող ասել, քանի որ 2020 թվականի օգոստոսի 21-ին ԱԺ նիստում ունեցած զեկույցում հավաստիացրել է, որ Արցախյան ուղղությամբ մենք կարող ենք առկա ուժերով ու միջոցներով ոչ մի քայլ հետ սկզբունքով հետ մղել, ձախողել հակառակորդի հարձակումն ու ջախջախել նրա խմբավորումները:

  • Կիսվել: