հինգշաբթի, հոկտեմբեր 22
22 / 10 / 2026
 Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում ներկայացրեց նորանշանակ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանին

Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում ներկայացրեց նորանշանակ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանին

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց փոխվարչապետի պաշտոնում նշանակված Համբարձում Մաթևոսյանին, որն Արմավիրի մարզպետն էր:

Փաշինյանը շնորհավորեց Մաթևոսյանին ու մաղթեց հաջողություններ՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության ու հայ ժողովրդի:

Փոխվարչապետն էլ շնորհակալություն հայտնեց բարձր վստահության համար:

«Փորձելու եմ անել հնարավորը, որ արդարացնեմ Ձեր ու մեր հայրենակիցների ակնկալիքները», - ասաց նա:

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն էլ հաջողություն մաղթեց նորանշանակ փոխվարչապետին: Նա ասաց, թե բոլոր հնարավոր օղակներով պատրաստ է աջակցել Համբարձում Մաթևոսյանին:

  • Կիսվել: