Նիկոլ Փաշինյանը Կիրանցում է․ տեղի կունենա վերականգնված Սուրբ Երրորդություն եկեղեցու օծման արարողությունը
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կիրանցում մասնակցել է վերականգնված Սուրբ Երրորդություն եկեղեցու օծման արարողությանը։
Այս մասին տեղեկանում ենք Նիկոլ Փաշինյանի «Ֆեյսբուք»-ի էջում հրապարակված տեսանյութից։
Վարչապետի հետ արարողությանը ներկա են նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։


