ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ վարչապետի հետ

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ վարչապետի հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ։ Այս մասին Փաշինյանն ասաց մարտի 10-ին Կապան քաղաքում տեղի ունեցած հանրահավաքի ընթացքում։

«Ես այս ընթացքում հեռախոսազրույց ունեցա Ռուսաստանի Դաշնության վարչապետ, պարոն Միշուստինի հետ։ Մենք քննարկեցինք համաշխարհային շուկայում տնտեսության մեջ տեղի ունեցող գործընթացներում մեր անելիքները»,- ասաց Փաշինյանը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: