շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Նիկոլ Փաշինյանը հայտնեց զոհվածների, անհետ կորածների և գերեվարվածների նոր թիվը

Նիկոլ Փաշինյանը հայտնեց զոհվածների, անհետ կորածների և գերեվարվածների նոր թիվը

Հանրային հեռուստաընկերության եթերում ընթացող հեռուստաբանավեճի ժամանակ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իր համար անհասկանալի է, թե ինչու են ընդդիմության կողմից զոհերի ու անհետ կորածների թվերը ուրճացվում։

«Այս պահի դրությամբ պատերազմի ընթացքում զոհերի թիվը 3705 է, անհետ կորած կամ գտնվելու վայրը անհայտ 268 մարդ, հաստատված գերիներ, այս պահին, ունենք 60 հոգի և ունենք վարկած ևս 110 հոգու գերեվարված լինելու վերաբերյալ»,-Փաշինյանը հավելեց նաև, որ այս պահի դրությամբ 89 գերեվարված անձ է վերադարձվել, որոնցից 6-ը գերեվարվել են մինչև պատերազմը։

Նա ընդգծեց նաև, որ 1994 թվականից մինչև այսօր 395 մարդ անհետ կորած է համարվում։

«Ուզում եմ ընդգծել, որ ականապատ դաշտերի քարտեզների մի փոքր մասն ենք տվել, ոչ թե ամբողջը։ դա ոչ թե փոխանակություն է եղել, այլ հումանիտար քայլ։ Դրանք այն ականները չեն, որոնք մեզ այսօր բաժանում են ադրբեջանցիներից»,-նշեց նա։

  • Կիսվել: